1949 դիտում
18:25 20-08-2014
Մոծակները «դավոլնի» են կառավարության որոշումից. newsbook.am
Օրեր առաջ [url=http://newsbook.am/?p=37385&l=am]NewsBook[/url]-ը գրել էր, որ քաղաքացիներ չեն ցանկանում իրենց հանգիստ կազմակերպել Հայաստանի գեղատեսիլ Ջերմուկ քաղաքում, քանի որ մոծակներ թույլ չեն տալիս մարդկանց լիարժեք վայելել իրենց հանգիստը:
Ջերմուկում հանգստացողներից մեկը նույնիսկ նշել է, որ շատ է ափսոսում, որ իր հանգիստը Ջերմուկում է փորձել կազմակերպել:
Հիշեցնենք, որ կառավարությունը հուլիսի 3-ի նիստում որոշում է կայացրել, համաձայն որի` Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարելու համար գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել 4.576.300 դրամ:
NewsBook-ը հետամուտ եղավ հարցին և փորձեց Գյուղատնտեսության նախարարությունից պարզել, թե ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկել Ջերմուկ քաղաքում մոծակների դեմ պայքարելու համար:
Ներկայացնում ենք նախարարության պատասխան մեր հարցմանը. «Կառավարության 2014թ հուլիսի 3-ի N 668-Ն որոշման համաձայն անհրաժեշտ էր ձեռք բերել վնասատուների դեմ պայքարի ծառայություններ, որի նպատակն էր Ջերմուկ առողջարանի տարածքում մոծակների և այլ խայթող մրջատների տարածվածության նվազեցումը:
Նախարարությունը 2014 թվականի հուլիսի 11-ին ARMEPS համակարգի միջոցով հայտարարվել է «ՇՀ» ընթացակարգ: Հայտարարված ընթացակարգին հայտ է ներկայացրել մեկ մասնակից: Սակայն 2014 թվականի հուլիսի 23-ի բացման նիստում պարզվել է, որ ներկայացված հայտում բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը:Ընթացակարգը հայտարարվել է չկայացած և սահմանված կարգով կրկին վերահայտարարվել:
Մանրամասները՝ [url=http://newsbook.am/?p=37385&l=am]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
16001 դիտում
11:05 23-07-2016
Գիտնականները պարզել են, թե ինչ հոտերից են խուսափում մոծակները
23722 դիտում
20:50 08-08-2019
Ռուս գիտնականները պարզել են, թե ում են ավելի հաճախ կծում մոծակները
25253 դիտում
17:03 02-04-2017
9/57 ընտրատեղամասում քարեր են նետել NewsBook-ի թղթակցի վրա. NewsBook
Այս բաժնից
958 դիտում
14:00 20-01-2025
Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել. ՊԵԿ-ը մանրամասնում է
697 դիտում
13:49 20-01-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին
421 դիտում
13:37 20-01-2025
Ներդրված է պետությունից գողացված միջոցների վերադարձի համակարգը․ Նիկոլ Փաշինյան