211652_close_icon
views-count1739 դիտում article-date 18:45 20-08-2014

Ջրի կռիվ` համագյուղացիների միջև. Երասխահունում աղբյուրի ջրերը ցամաքում են

Համագյուղացիներ Հայկ Մաթևոսյանի և Արթուր Ավետիսյանի ջրերը մի առվով չեն հոսում: Անհաշտությունը ծագել է մեկ ամիս առաջ, երբ Արթուր Ավետիսյանը Հայկ Մաթևոսյանի 1.2 հեկտար հողատարածքից հավաքել է իր հացահատիկի բերքը: Նախորդ տարվա աշնանը երասխահունցիներ Հայկն ու Արթուրը բանավոր պայմանավորվում են, որ Հայկի հողամասում Արթուրը ցորեն կցանի, փոխարենը հողատիրոջը 10 պարկ ալյուրով կհատուցի, իսկ բերքահավաքից հետո երկու անգամ ոռոգման ջրով կապահովի: Ալյուրը Հայկը ստացել է, ոռոգման ջուրը` ոչ: Երասխահունի այս հատվածի 8 հեկտար հողատարածքներին ոռոգման ջրով ապահովում է Արթուր Ավետիսյանը իր սեփական պոմպի միջոցով: Ըստ Արթուրի, որպես վարձավճար հարևաններից վերցնում է միայն ծախսած էլեկտրաէներգիայի գումարը: Այս տարի պոմպի սեփականատերը ջրի սակավության պատճառով չի կարողանում ապահովել հարևաններին անհրաժեշտ ջրով: Իր մեկնաբանությամբ` չորացել է նույնիսկ իր մեկուկես հեկտար առվույտի ցանքատարածությունը: Երասխահունի 550 հեկտար հողատարածքների ոռոգումն իրականացնում է Սև ջուր-Աղթամարը 5 խորքային հորերի միջոցով: Վիճահարույց տարածքը ավանդաբար ոռոգվել է Ավետիսյանների ընտանիքին պատկանող պոմպի միջոցով: Ըստ գյուղապետի` երբեք այս տարածքում խնդիր չի առաջացել: Գյուղապետը խոստացավ առաջիկա օրերին ուսումնասիրել վեճի առարկան և հնարավորության դեպքում Մաթևոսյանների ընտանիքին ապահովել ոռոգման ջրով: Հակառակ պարագայում կդիմի գյուղի ջրամատակարարին, որպեսզի նշված 8 հեկտարը ներգրավվի իր սպասարկման տարածքում: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32636]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր