211652_close_icon
views-count2538 դիտում article-date 23:09 20-08-2014

Վարչապետ. «Մեկ անգամից ամբողջ ստվերը չենք կարող վերացնել, բայց որ ժամանակի ընթացքում հասցնելու ենք մինիմումի, դա է փաստը». Aravot.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց իր այն խոսքերը, թե կառավարությանը լրացուցիչ ժամանակ է պետք ստվերի դեմ պայքարելու համար, իսկ ընդդիմության ներկայացուցիչները այն որակել են որպես կառավարության ձախողում, զարմացավ, թե ի՞նչ է նշանակում լրացուցիչ. «Իսկ ժամանակ մեզ ո՞վ է տվել։ Ես ասել եմ, որ հուլիսի մեկից մենք պիտի աշխատենք միասին եւ հոկտեմբերի մեկից շրջանառության հարկը 3,5 տոկոսից, դառնում է մեկ տոկոս եւ փաստաթղթավորումը պարտադիր է դառնում բոլորի համար։ Ինչպես եւ պայմանավորվել ենք ֆինանսների նախարարությունը հասարակությանը պարբերաբար հաշվետվություն է տալիս»։ Պրն Աբրահամյանի խոսքով՝ մեկ անգամից ամբողջ ստվերը չենք կարող վերացնել. «Բայց որ ժամանակի ընթացքում այն նվազեցնելու ենք եւ հասցնելու ենք մինիմումի, դա է լինելու փաստը»։ Ամբողջական հոդվածը՝ [url=http://www.aravot.am/2014/08/20/489972/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր