1460 դիտում
17:07 21-08-2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին
Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին` ավտովթարի հետևանքով նրա հարազատների ողբերգական մահվան կապակցությամբ:
«Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում ու ցավակցում Ձեզ և Ձեր հարազատներին: Աղոթում ենք, որ Տերն Իր սիրո և ողորմության մեջ ընդունի նրանց հոգիները… և մխիթարություն պարգևի Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին ու հարազատներին:
Թող Բարձրյալն Աստված օգնական լինի Ձեզ և դժվարին այս պահին զորացնի` հաղթահարելու մեծ կորստյան ցավը և շարունակելու Ձեր Աստվածահաճո Հովվապետական առաքելությունը», - ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցական ուղերձում:
Նմանատիպ նյութեր
1565 դիտում
11:44 06-07-2021
Արամ Ա կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Ֆրանցիսկոս պապին
1641 դիտում
15:40 07-07-2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապաքինման մաղթանքներ է հղել Ֆրանցիսկոս Պապին
Այս բաժնից
895 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
691 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
781 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը