2021 դիտում
18:56 21-08-2014
Նոր Խաչակապի մի մասում խմելու ջուր չկա, մյուսում խմելու ջրով հողամաս են ոռոգում. տեսանյութ
Տիկին Լենան հաշվել է` որպեսզի փոքր դույլը լցվի, 3 ժամ պետք է սպասի: Աղբյուրից տուն ճանապարհն էլ 2-ից 3 կմ է: Լինում են օրեր, երբ ջուր ընդհանրապես չի լինում: Մշտական ջուր ունենալը Նոր Խաչակապ համայնքում 20 տարվա երազանք է: Գյուղում ոռոգման համակարգ ու պոմպակայաններ չկան: Խմելու ջուր կա գյուղի միայն մի հատվածում, ավելի բարձրադիր թաղամասերի բնակիչները խմելու և ոռոգման համար նույն աղբյուրից են օգտվում: Գյուղում 2 ջրամբար կա, յուրաքանչյուրը 100 խմ տարողությամբ: Դրանք խմելու համար են նախատեսված: Այս ջրամբարներից ջուր հնարավոր է մատակարարել միայն ցածրադիր հատվածներին: Գյուղապետի խոսքով, ջրի խնդիրը գյուղում վերջին 5-6 տարիներին է սրվել: Աղբյուրների ջրերը ցամաքել են, Փամբակ գետն էլ առու է դարձել: Գյուղապետը, սակայն համոզված է` ջրի անհավասար բաշխման հարցում մեղավոր են նաև գյուղացիները, եթե խնայողաբար օգտագործեն, խմելու ջրով հողամաս չոռոգեն, ամբողջ գյուղին ջուր կհասնի, թեկուզ քիչ: Համայնքի ղեկավարի կարծիքով, ջրաչափ ունենալու դեպքում նորխաչակապցիները ստիպված կլինեն խմելու ջուրը խնայողաբար օգտագործել:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32689]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»