211652_close_icon

Ռուսական ընկերությունները ՀՀ քաղաքացիների հաշվի՞ն են բիզնես անում. «Ժողովուրդ»

views-count2271 դիտում article-date 09:16 22-08-2014
««Գազպրոմ Արմենիա» ընկերության հաշվետվության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գազի ներկրման ծավալներն ավելացել են 4.1, իսկ սպառման ծավալները՝ 1.7 տոկոսով»,- գրում է «Ժողովուրդ»-ը: Թերթը պարզել է, որ հիմնական սպառողները ո՛չ քաղաքացիներն են եղել, ո՛չ էլ արդյունաբերական ընկերությունները. ընդհակառակը՝ բնակչության սպառման ծավալները նվազել են 2.2, իսկ արդյունաբերությանը՝ 16.4 տոկոսով: Փոխարենը՝ 14.2 տոկոսով ավելացել է էներգետիկ ընկերությունների գազասպառումը: Իսկ գազ, ինչպես հայտնի է, Հայաստանում սպառում է «Հրազդան ՋԷԿ»-ը, որը համարվում է ամենաթանկ էլեկտրաէներգիա արտադրող ՋԷԿ-ը, ավելին՝ այս տարվա հունիսին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվեց հենց ՋԷԿ-ի պատճառով: Ասել է թե՝ հիմա ռուսական ընկերությունները ՀՀ քաղաքացիների հաշվին բիզնես են անում»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր