211652_close_icon
views-count2228 դիտում article-date 22:55 01-02-2019

Բիզնես Արմենիայից՝ բիզնես. նախկին գործադիր տնօրենը նոր ներդրումներով ընկերություն է հիմնել և աշխատատեղեր ստեղծել

Բիզնես Արմենիայի նախկին գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն այսօրվանից ավարտում է աշխատանքը հիմնադրամում և ստեղծելով նոր ընկերություն՝ տեղափոխվում է մասնավոր հատված։ Արմեն Ավակ Ավակյանը համախոհ գործընկերների հետ օտարերկրյա ներդրումներով հիմնել է «Մետրիկա» ընկերությունը, որը կզբաղվի բիզնես խորհրդատվությամբ և մաքեթինգով։ Նոր ընկերության բացմամբ, ստեղծվել է 10 աշխատատեղ։ «Մենք լինելու ենք արտադրողների, արտահանողների, միջազգային ներդրողների, միջին և խոշոր ընկերությունների գլխավոր գործընկերներից մեկը։ «Մետրիկան» նպաստելու է հայկական մեծ ընկերությունների զարգացմանը՝ դուրս գալու տարածաշրջանային ու միջազգային շուկա»,- նշել է Արմեն Ավակ Ավակյանը։ Բիզնես Արմենիայի թիմը հաջողություններ է մաղթել նախկին տնօրենին` խոստանալով աջակցել իր մանդատի շրջանակում։ [b]Հանրային կապերի թիմ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր