1112 դիտում
12:10 22-08-2014
Գազայի հատվածում ներկայիս զինված հակամարտության հետևանքով զոհվել է 469 երեխա, ևս 3000-ը վիրավորվել է. UNICEF
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Գազայի հատվածում ներկայիս զինված հակամարտության հետևանքով զոհվել է 469 երեխա, ևս 3000-ը վիրավորվել է: Այս մասին երեկ հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF): Նույն աղբյուրը հայտնել է, որ վերջին երկու օրվա ընթացքում իսրայելական բանակի ու պաղեստինցի զինյալների միջև դիմակայության հետևանքով զոհվել է առնվազն 9 անչափահաս:
Գազայի հատվածում UNICEF-ի ներկայացուցիչ Պեռնիլա Այրոնսայդը հայտարարել է. «Վերջին տվյալներով Գազայում սպանվել է 469 երեխա: Մեր մասնագետները մտավախություն ունեն, որ մոտ ժամանակներս կարող է աճել այդ թիվը: Պաղեստինյան անկլավում չի մնացել մեկ ընտանիք, որը զգացած չլինի մերձավորի կորուստ կամ էլ զրկված չլինի տանիքից»:
UNICEF-ի ներկայացուցիչը նաև լուրջ մտահոգություն է հայտնել Գազայի հատվածում բնակվող երեխաների հոգեբանական վիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրանցից 373.000-ը կարիք ունի անհապաղ հոգեբանական օգնության: Ներկա դրությամբ Գազայի հատվածում աշխատում է UNICEF-ի 50 մասնագետ, որոնք ապահովում են անհրաժեշտ խորհրդատվություն: Վերջին տվյալներով ռազմական գործողության հետևանքով Գազայի հատվածում ավերվել է 17.000 բնակելի շինություն: Այրոնսայդի խոսքերով՝ դրանց վերականգնումը կպահանջի 18 տարի:
Բացի այդ, երկար ժամանակ կծախսվի նաև քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման վրա: Իսրայելական ռմբակոծությունների հետևանքով վնասվել է 219 դպրոց, ևս 22-ն ամբողջովին ավերվել է:
Նմանատիպ նյութեր
1279 դիտում
11:00 05-09-2014
2012թ. ԱՄՆ-ում սպանվել է ավելի քան 3000 երեխա և դեռահաս. UNICEF
1202 դիտում
12:32 21-07-2014
Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 469֊ի
Այս բաժնից
415 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1018 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
688 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել