1656 դիտում
11:56 22-08-2014
Ստեփանակերտ քաղաքի ներքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների նոր սակագին է սահմանվել
ԼՂՀ մայրաքաղաքի ներքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների նոր սակագին է սահմանվել այսօր, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի, հրավիրված էին նաև «Ստեփանակերտ-Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության և «Մհեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամլո քարտուղարի տարածած տեղեկատվության համաձայն, քաղաքապետը խորհրդակցությանը իրազեկել է առ այն, որ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններից ստացված հայտերի համաձայն` մեկ ուղևորի հաշվով` 70 դրամ փոխադրավարձը չի համապատասխանում կատարված ծախսերին: Ըստ փոխադրողների հաշվարկների, անհամեմատ աճել են վառելիքի և պահեստամասերի սակագները, ավելացել սպասարկման ծախսերը. մինչդեռ` փոխադրումների սակագինը մնացել է անփոփոխ արդեն 7 տարի:
Երկարատև քննարկումների արդյունքում, քաղաքապետը որոշել է. Ստեփանակերտ քաղաքում` ներքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների սակագինը սահմանել 100 դրամ: Սուրեն Գրիգորյանը նաև ընդգծել է, թե ուղևորների փոխադրման սակագնի բարձրացումը 30 դրամով, հիշյալ ընկերություններին պետք է սթափեցնի` առավելագույն բարեխղճություն դրսևորել և անթերի կատարել պայմանագրային բոլոր պարտավորությունները` մայրաքաղաքում ապահովելով բնակչության լիարժեք սպասարկում: Որպեսզի ներքաղաքային ավտոբուսների կողմից` ուղևորափոխադրումներն իրականացվեն պատշաճ որակով, քաղաքապետն անխուսափելի համարեց ճանապարհների և փողոցների բարեկարգման ծրագրի իրագործման անհրաժեշտությունը` շեշտելով, թե փողոցները մշտապես պիտի լինեն նորոգ ու երթևեկելի, իսկ բնակչությունը` օրեցօր բարելավվող սպասարկումից զգա, թե ինչով է պայմանավորված սակագնի փոփոխությունը:
Աղբյուրը` [url=http://www.artsakhtv.am/am/news/show/6590]artsakhtv.am[/url]
Նմանատիպ նյութեր
1164 դիտում
11:55 21-03-2014
Երևանի քաղաքապետարանում կկայանա Ներքաղաքային բեռնափոխադրումների վարձի նպատակով ձևավորված հանձնաժողովի նիստը
1907 դիտում
09:24 23-09-2014
Հոկտեմբերի 1-ից Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտը թանկանալու է. Ժողովուրդ
108266 դիտում
20:39 31-07-2019
Օգոստոսի 1-ից կդադարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային 48 երթուղու աշխատանքը. Քաղաքապետարան
Այս բաժնից
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1144 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան