211652_close_icon
views-count2090 դիտում article-date 15:15 22-08-2014

Սիրիայում 3.5 տարի ընթացող զինված հակամարտության հետևանքով զոհվել է 191.369 մարդ. ՄԱԿ

Սիրիայում 3.5 տարի ընթացող զինված հակամարտության հետևանքով զոհվել է 191.369 մարդ: Այս մասին տեղեկանում ենք France-Presse լրատվական գործակալությունից, որը վկայակոչում է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյի զեկույցը: Նա մանրամասնել է, որ այդ թիվն առնչվում է միայն մահվան գրանցված դեպքերին, մինչդեռ զոհերի թիվն իրականում կարող է լինել էլ ավելի մեծ: Ցուցակում ընդգրկվել են այն անձինք, որոնց անունն ու ազգանունը, ինչպես նաև մահվան տեղն ու ժամկետը հայտնի են եղել: Փիլեյը հավելել է, որ զոհվածների 85.1 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ 9.3 տոկոսը՝ կանայք: Այս տարվա ապրիլի 1-ին Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի սիրիական կենտրոնը հայտնել էր, որ պատերազմի ընթցքում Սիրիայում զոհվել է 150.000 մարդ, որոնց 1/3-ը կազմում են քաղաքացիական անձինք: Սիրիայում կառավարական զորքերի ու ընդդիմության միջև զինված հակամարտությունը սկսվել է 2011 թվականի մարտին:

Նմանատիպ նյութեր