211652_close_icon
views-count915 դիտում article-date 13:45 27-08-2014

Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության հետևանքով ապրիլի կեսերից արդեն զոհվել է 2200 մարդ. ՄԱԿ

Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության հետևանքով ապրիլի կեսերից զոհվել է առնվազն 2200 մարդ: Այս մասին հայտնում է Zn.ua-ն` հղում անելով ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատին: Փաստաթղթում նշվում է, որ հուլիսի 16-ից օգոստոսի 17-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում օրական միջին հաշվով զոհվել է 36 մարդ: Առնվազն 486 մարդ գերի է ընկել անջատողականներին: Զեկույցում նշված է, որ անջատողականներն իրենց իշխանությունն ամրապնդելու համար դիմում են մահապատիժների, կտտանքների ու մարդկանց առևանգումների: Զեկույցում նաև նշված է, որ տարածաշրջանի հումանիտար իրավիճակը վատթարանում է, և չկա հակամարտության ապաէսկալացման որևէ ցուցիչ:

Նմանատիպ նյութեր