211652_close_icon
views-count2146 դիտում article-date 09:19 23-08-2014

Նորմալ է, երբ մարդը պայքարում է իշխանափոխության համար, նորմալ չէ, երբ քեզ շանտաժով փորձում են մասնակից դարձնել այդ պայքարին. «Առավոտ»

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Նորմալ է, երբ մարդը պայքարում է իշխանափոխության կամ «իշխանապահության» համար: Նորմալ չէ, երբ քեզ շանտաժով և «բարոյական բնույթի» սպառնալիքներով փորձում են մասնակից դարձնել այդ պայքարին: Չէ՞ որ Հայաստանում կարող են լինել մարդիկ, որոնց կարծիքով դա ամենակարևոր և ամենասկզբունքային հարցը չէ: Եվ պարտադիր չէ, որ այդպես մտածող մարդիկ լինեն վատ քաղաքացի: Նորմալ է, որ մարդը լքել է իր հայրենիքը և այլ երկրում գտել է կամ փորձում է գտնել իր բարեկեցությունն ու երջանկությունը: Նորմալ է, երբ նա ցավով է խոսում կամ գրում իր հայրենիքի խնդիրների մասին: Նորմալ չէ, երբ նա փորձում է մեզ համոզել, որ իր քայլը միակ ճիշտ ընտրությունն է, իսկ նրանք, ովքեր մնացել են Հայաստանում, կամ ստրուկ են, կամ թալանչի կամ հիմար: Նորմալ է, երբ մարդիկ ինչ-որ բան չեն սիրում, չեն ընդունում և ցանկանում են փոխել: Նորմալ չէ, երբ նրանք կուրանում են ատելությունից և թշնամանում են ողջ աշխարհի հետ»: Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր