211652_close_icon
views-count29130 դիտում article-date 12:10 24-08-2014

Լարված իրավիճակ՝ Նուռնուս գյուղի Այգեգործական թաղամասում. բնակիչները սպառնում են ողջ գյուղով՝ ի նշան բողոքի, կտրուկ գործողությունների դիմել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի Այգեգործական թաղամասում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թվով 150 բնակիչներ փակել են ճանապարհը՝ արդարացիորեն բարձրաձայնելով, որ դրա մեղավորը կառավարությունը և Կոտայքի մարզպետարանն են: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհը փակած գյուղացիներն ասում էին, «Տևական ժամանակ է, ինչ սնկի նման աճած ինչ-որ «Առողջ սունկ» ընկերություն անհայտ գործունեություն է ծավալում այս տարածքում, ինչի հետևանքով գարշահոտության ու թունավոր արտանետումների բույրը խեղդում է Նուռնուսն ու Բյուրեղավանը: Մենք բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, ովքեր ոչ մի ընթացք չեն տալիս խնդրի կարգավորմանը ու հիմա ստիպված դիմում ենք ծայրահեղ այս քայլին ու փակում ճանապարհը: Կառավարությունը մեզ ամբագոռգոռ հայտարարում է, թե արտագաղթը վերացնելու քայլեր է ձեռնարկում, ի՞նչ արտագաղթի վերացման մասին է խոսքը, երբ նշված ընկերության աշխատանքների հետևանքով Նուռնուսն ու Բյուրեղավանը դատարկվում են: Հիմա եթե հարցը չլուծվի, բոլոր բնակիչները՝ մեր ու մանուկ, ահել ու ջահել, երկուշաբթի օրը «գրոհելու ենք» կառավարության շենքը: Թող կառավարությունը հարցին լուծում տա»: Այս պահին բնակիչները երթով բարձրանում են նշված գործարանի մոտ, որպեսզի հանդիպեն տնօրինության հետ: Թեպետ օրեր առաջ հանդիպում է եղել նաև նշված ընկերության տնօրենի հետ, ով ներկայացել էր՝ որպես Արեգ և ասել, թե սեփականատերն ինքն է և ինչ ուզի, ոնց կուզի, այնպես էլ կանի ու կաշխատի: *** 13:22 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ այս պահին բնակիչների հետ հանդիպում է անցկացնում ոստիկանության Կոտայքի բաժնի պետը, ով ընկերության սեփականատիրոջ հետ մի քանի բնակիչների ներկայությամբ քննարկում է ստեղծված իրավիճակը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր