17153 դիտում
12:38 25-08-2014
21-ամյա վարորդը Սևանի ճանապարհին Mercedes-ով բախվել է կայանված 06-ին. 06-ը կիսով չափ կախվել է ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ,ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07.30-ի սահմաններում Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի բնակիչ, 21-ամյա Վարդան Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 34 NF 329 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի աջ մասում կայանված Հրազդան քաղաքի բնակիչ Լադիկ Օհանյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 34 LQ 133 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 06-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշին և կիսով չափ կախվել ձորակում: Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 27-ամյա Սիրարփի Գրիգորյանն ու 54-ամյա Սուսաննա Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջին օգնություն է ցուցաբերել Mercedes-ի վարորդը: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝,դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նախնական տվյալներով Mercedes մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.000.000 դրամ, իսկ ВАЗ 2106-ինը` 350.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, Mercedes մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 107.000, իսկ ВАЗ 2106-ինը` 20.000 դրամ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2333 դիտում
11:56 28-11-2020
Սոթքի հանքավայրը կիսով չափ մերն է, կիսով չափ թշնամունը․ ինչ խնդիրներ կարող են ծագել․ «Հայաստանի Հանրապետություն»