211652_close_icon
views-count1622 դիտում article-date 13:24 25-08-2014

«Արևմուտքի և ՌԴ-ի փոխադարձ պատժամիջոցները բացասաբար են ազդում Եվրասիական միության վրա». Նազարբաև

Vestikavkaza-ի հաղորդմամբ` Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևը հայտնել է, որ Արևմուտքի երկրների և Ռուսաստանի միջև փոխադարձ պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում Եվրասիական տնտեսական միության վրա: Նախագահի խոսքով` այդ պատժամիջոցները, սահմանափակումներն ուղղակիորեն որևէ կերպ չեն ազդում Ղազախստանի վրա: «Իհարկե կլինեն բացասական հետևանքներ Եվրասիական միության համար, քանի որ Արևմուտքի երկրները պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի դեմ: Մի հարց է պատժամիջոցներ սահմանելը առանձին մարդկանց նկատմամբ, մեկ այլ հարց` ֆինանսական հատվածի և տնտեսության առանձին հատվածների դեմ»: Նա հավելել է, որ Ղազախստանի ֆերմերները պետք է դուրս գան ստեղծված իրավիճակից և սկսեն գործել, իսկ հատկապես` արտադրեն և վաճառեն Ռուսաստանին ապրանքներ, այդ թվում` բանջարեղեն, միս և կաթ:

Նմանատիպ նյութեր