211652_close_icon
views-count10015 դիտում article-date 23:00 09-03-2017

Իրանում արգելվեց Բարբի տիկնիկի վաճառքը, որովհետև այն բացասաբար էր ազդում մուսուլմանների վրա․ հետաքրքիր տեղեկություններ

Ամերիկացի Սինդի Ջեքսոնը կատարել է 55 պլաստիկ վիրահատություն, բարբիին նմանվելու համար։ 2009 թվականի սեպտեմբերին Mattel ընկերությունը և Universal Pictures կինոստուդիան կնքել են պայմանագիր՝ միասին Բարբի տիկնիկի մասին ֆիլմի վրա աշխատելու մասին, որը նվիրված էր Բարբիի 50 ամյակին։ Խաղալիքը իր անունը ստացել է Հարոլդի և Էլիոթի դստեր՝ Բարբարա Հանդլերի անունից։ 1959 թվականին արտադրված առաջին բարբի տիկնիկը վաճառվել է ավելի քան 10 հազար ամերիկյան դոլարով։ 2012 թվականին Իրանում արգելվեց Բարբի տիկնիկի վաճառքը, որովհետև այն բացասաբար էր ազդում մուսուլմանների վրա (կանայք, աղջիկները ծածկվում են սև գլխաշորով ու հագուստով, իսկ բարբին հագնված էր ամերիկյան ոճով)։ 2012 թվականին V Magazine ամսագիրը հրապարակել է Վալերիա Լուկյանովայի լուսանկարը, որտեղ նա շատ նման էր բարբիին։

Նմանատիպ նյութեր