211652_close_icon
views-count1347 դիտում article-date 16:05 25-08-2014

Արևմուտքը կորցրել է «Բոինգի» կործանման հետաքննման նկատմամբ հետաքրքրությունը. Լավրով

Ինչպես տեղեկանում ենք Lenta.ru-ից, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Արևմուտքը կորցրել է Դոնեցկի մոտ մալայզիական «Բոինգի» կործանման հանգամանքների հետաքննման հանդեպ հետաքրքրությունը: Նա նշել է, որ Ռուսաստանի ու աշխարհազորայաինների հասցեին արված առաջին, կտրուկ, հիստերիայի շեմին հասած մեղադրանքները հնչեցնելուց հետո բոլորը, կարծես թե, բերանները ջուր են առել: «Մենք, ըստ էության, միայնակ ենք ձգտում պահպանել ուշադրությունն այդ լրջագույն խնդրի նկատմամբ»: Լավրովը միջազգային հանրությանը կոչ է արել կատարել ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը: Լավրովը խոստացել է հասնել մալայզիական օդանավի կործանման շուրջ արդարությանը. «Մենք հիշում ենք այդ ամենը և թույլ չենք տա մոռացության մատնել այդ բոլոր հանցանքները և դրանք գործած բոլոր անձանց արդարադատության հանձնելու անհրաժեշտությունը»: Լավրովի խոսքերով՝ ներկա դրությամբ որևէ բացատրություն չի տրվել օդանավի կործանման պատճառների շուրջ, այդ թվում նաև չեն հրապարակվել օդանավի օդաչուների ու ուկրաինացի ավիադիսպետչերների միջև բանակցությունների ձայնագրությունները: Ամստերդամից Կուալա Լումպուր մեկնող «Բոինգ» օդանավն Ուկրաինայի արևելքում կործանվել է հուլիսի 17-ին: Նրանում գտնվել և զոհվել է 298 մարդ, որոնցից 193-ը հանդիսացել են Նիդերլանդների, իսկ 43-ը՝ Մալայզիայի բնակիչներ:

Նմանատիպ նյութեր