211652_close_icon
views-count1436 դիտում article-date 16:36 25-08-2014

Համաշխարհային ուսանողական շախմատի առաջնություն. հայ ուսանող-շախմատիստները` բրոնզե մեդալակիրներ

Օգոստոսի 18-24-ը Լեհաստանում կայացած համաշխարհային ուսանողական շախմատի առաջնությունում Հայաստանի ուսանողների թիմը Ռուսաստանի Դաշնության հավաքականի հետ նվաճել է հավասար միավորներ և միայն լրացուցիչ միավորներով զիջելով ՌԴ թիմին՝ գրավել է 3-րդ մրցանակային տեղը։ Առաջնության հաղթող են ճանաչվել տանտերերը՝ լեհ շախմատիստները։ Հայաստանը ներկայացնող շախմատիստ Կարեն Գրիգորյանն առաջնության անհատական պայքարում գրավել է երկրորդ հորիզոնականը։ Հայաստանի թիմի կազմում ընդգրկված էին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, միջազգային կարգի վարպետներ Մարիա Գևորգյանը և Տիգրան Պետրոսյանը։ Նշենք, որ մեր ուսանող շախմատիստներն առաջին անգամ էին մասնակցում համաշխարհային ուսանողական շախմատի առաջնությունում։ Հայաստանյան ուսանողական թիմը համաշխարհային ուսանողական շախմատի առաջնությանը մասնակցել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի աջակցությամբ, որի շնորհիվ ուսանողական թիմերը պարբերաբար մասնակցում են միջազգային ուսանողական ստուգատեսների։ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիա

Նմանատիպ նյութեր