211652_close_icon
views-count1684 դիտում article-date 20:08 13-06-2016

Բռնցքամարտիկներ Արսեն Աբգարյանն ու Ժորժիկ Մարությանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ

Անապայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հունիսի 13-ին ռինգ դուրս եկան կիսաեզրափակչի մասնակիցները: 49 կգ քաշային Արսեն Աբգարյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը պարտվեցին Վրաստանը ներկայացնող մարզիկներին և նվաճեցին Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ: Այսօր մրցահարթակ դուրս կգան նաև 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր