211652_close_icon
views-count84189 դիտում article-date 20:32 25-08-2014

Արտակարգ ու ողբերգական դեպք Երևանում. փրկարարները, կոտրելով բնակարանի դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են վիրավոր ամուսնուն և նրա կնոջ դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժնից, որ Էրեբունի փողոցի թիվ 25 շենքի 57 բնակարանում կասկածելի վիճաբանություն է տեղի ունենում, եւ բնակիչները չեն արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, այս պահին նշված հասցե են ժամանել մեծ թվով ոստիկաններ՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղական Սամվել Ասատրյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Փրկարարները, կոտրելով տան դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի և վիրավոր տղամարդու, ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տեղափոխեց հիվանդանոց: Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչները, ինչպես նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության քրեագետները: Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը և դեպքի հանգամանքները: Բակում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացած կնոջ անունը Մելանյա էր, իսկ ամուսնունը՝ Էդվարդ, ովքեր ունեին 2 չափահաս երեխա՝ մի տղա, մի աղջիկ: Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը բնակարանում հայտնաբարել է հանցագործության գործիք դանակն ու ածելին, որոնք քննիչը առգրավեց ընթերականների ներկայությամբ: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունը վարկածների մեջ քննարկում է նաև, որ հնարավոր է՝ ամուսինը սպանել է կնոջը, այնուհետև դանակի մի քանի հարվածներով ինքնավնասել է իրեն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, հաշվի առնելով հանցագործության ծանրության աստիճանը, քիչ առաջ դեպքի վայր ժամանեց նաև Էրեբունի վարչական շրջանի դատախազի պաշտոնակատար Վահե Հովհաննիսյանը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր