211652_close_icon
views-count134785 դիտում article-date 13:00 19-08-2018

Ողբերգական դեպք Արարատի մարզում. հրշեջներն ու ոստիկանները կրակը մարելուց հետո բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու այրված դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 19-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել և կան տեղեկություններ, որ ներսում քաղաքացի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Կարեն Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ժամամնել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարներն ու ոստիկանները նշված տան հյուրասենյակում նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն, որից հետո բազմոցի վրա հայտնաբերել են տանտիրուհու՝ 62-ամյա Թերեզա Մարտիրոսյանի այրված դին: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչության խումբը՝ քննիչ Գառնիկ Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին որ մահացածը բնակվում էր միայնակ: Դեպքի վայր է ժամանել նաև դատական բժիշկը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր