211652_close_icon
views-count1924 դիտում article-date 09:45 26-08-2014

Չեխովի անվան դպրոցի տնօրենը կրկին հաղթող է դուրս եկել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է, որ Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը կրկին հաղթող է դուրս եկել. «Դպրոցի նախկին աշակերտներից մեկի մայրը հնարավոր բոլոր օղակները օգտագործում է տնօրենին պատասխանատվության ենթարկելու համար, սակայն` ապարդյուն»: «Ժողովուրդ»-ը դեռևս 2013թ. ապրիլի 23-ին հրապարակել էր, որ Գայանե Սարուխանյանը ծեծի է ենթարկել դպրոցի արդեն նախկին աշակերտ Լիդիայի մայրիկին՝ Նատալյա Սարգսյանին՝ պատճառաբանելով, թե աշակերտուհին ոչ պատշաճ է հագնված եղել: Իհարկե, տնօրենը հերքում էր և հայց է ներկայացրել դատարան` Ն. Սարգսյանից պահանջելով ներողություն խնդրել իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածելու համար: Սակայն Նատալյան էլ իր հերթին էր նույնաբովանդակ հայցով դիմել դատարան՝ դպրոցի տնօրենից պահանջելով 1 մլն դրամի փոխհատուցում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր