2032 դիտում
10:41 20-03-2015
Չեխովի անվան դպրոցի տնօրենի նկատմամբ շարունակվում են դատական հայցերը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի նկատմամբ դատական հայցերը դեռ շարունակվում են: Թերթը գրել էր, որ 2013թ. ապրիլի 23-ին Գայանե Սարուխանյանը ծեծի էր ենթարկել աշակերտուհի Լիդիայի մորը` Նատալյա Սարգսյանին: Այնուհետև, աշակերտուհու մայրը և դպրոցի տնօրենը դիմել էին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, հրապարակավ ներողություն խնդրելու պահանջով: Նրանց հայցերը 1,5 տարի քննելուց հետո, դատարանը մերժել էր:
Թերթին հայտնի է դարձել, որ աշակերտուհու՝ ծեծի ենթարկված մայրը` Նատալյա Սարգսյանը, այս տարվա փետրվարի 6-ին բողոքարկել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի վճիռը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
7249 դիտում
22:44 19-05-2015
Չեխովի անվան դպրոցի վահանակի շնորհանդեսը՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանում. ֆոտոշարք
2405 դիտում
10:11 26-04-2014
Չեխովի անվան դպրոցի տնօրենը օրեր առաջ հրավիրվել է ոստիկանություն․ Ժողովուրդ
1921 դիտում
09:45 26-08-2014
Չեխովի անվան դպրոցի տնօրենը կրկին հաղթող է դուրս եկել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը