1767 դիտում
12:28 26-08-2014
ՆԱՏՕ-ն նույնպես չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունները
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի տարածած հայտարարության մեջ ասվում է. «ՆԱՏՕ-ն չի ճանաչում կիրակի օրը անջատողական Աբխայիայում նախագահական ընտրությունների անցկացումը»,-փոխանցում է apsny.ge-ն:
Ռասմուսենը նշել է, որ այդ ընտրությունները չեն նպաստում Վրաստանում իրավիճակի երկարատև և խաղաղ կարգավորմանը, իսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն ճանաչում Վրաստանի տարածաշրջաններ Աբխազիան և Հարավային Օսիան՝ որպես անկախ պետություններ:
«Դաշինքն իր ամբողջական աջակցությունն է հայտնում Վրաստանի տարածքային ամբողջականության և միջազգային մակարդակով նրա սահմանների ճանաչման հարցում»,-նշված է հայտարարության մեջ:
Օգոստոսի 24-ին ԱԲխազիայում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Ռաուլ Խաջիմբան: Կրեմլն այդ առիթով իր շնորհավորական ուղերձն է հղել Աբխազիայի նորընտիր նախագահին, սակայն, բացի ՆԱՏՕ-ից, ընտրությունները չեն ճանաչել Եվրամիությունը, ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ:
Նմանատիպ նյութեր
1689 դիտում
13:05 25-08-2014
Ադրբեջանը չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունները
1642 դիտում
17:29 24-08-2014
Եվրամիությունը նույնպես չի ճանաչել Աբխազիայի նախագահական ընտրությունները
1054 դիտում
17:19 25-08-2014
ԵՄ-ը չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունների օրինականությունը
Այս բաժնից
913 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
937 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
886 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը