211652_close_icon
views-count1054 դիտում article-date 17:19 25-08-2014

ԵՄ-ը չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունների օրինականությունը

ԵՄ-ը չի ճանաչել օգոստոսի 24-ին կայացած Աբխազիայի նախագահական ընտությունների օրինականությունը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը` վկայակոչելով ԵՄ ներկայացուցչին: «Կրկին հայտարարում ենք, որ ԵՄ-ը սահմանադրական և օրինական չի ճանաչում անցկացված ընտրությունները»: ԵՄ ներկայացուցչի խոսքով` ԵՄ-ը շարունակում է աջակցել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:

Նմանատիպ նյութեր