211652_close_icon
views-count1120 դիտում article-date 12:57 26-08-2014

Վրաստանի վարչապետը հանդես է եկել Ուկրաինային հումանիտար օգնություն ցուցաբերելու առաջարկով

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կառավարության նիստումառաջարկել է հումանիտար օգնություն ուղարկել Ուկրաինա, տեղեկացնում է Georgia Online-ը: «Լավ կլիներ, եթե մեր ուկրաինացի ընկերներին առավելագույն հումանիտար օգնությունը ցուցաբերեինք»,-ընդգծել է Ղարիբաշվիլին: Վաղը՝ օգոստոսի 27-ին, Վրաստանի առողջապահության նախարար Դավիդ Սերգեենկոն կմեկնի Ուկրաինա: Նա նշել է, որ պարբերաբար հաղորդակցվում է Ուկրաինայի առողջապահության նախարարի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինա վրացի մասնագետներ ուղարկելու շուրջ, ովքեր առողջապահության ոլորտում առկա պահանջների հետ կապված գնահատումներ կանեն, որից հետո կորոշվի այնտեղ բժշկական օգնություն ուղարկելու չափը:

Նմանատիպ նյութեր