1023 դիտում
17:44 26-08-2014
«Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» լուսանկարների ցուցահանդեսը Սուրբ Աթոռում
Օգոստոսի 24-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում` Ժողովուրդների բարեկամության ամենամյա փառատոնի շրջանակներում, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և նրա հովանու ներքո կազմակերպվեց «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Այն նպատակ է հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արևելքի` հազարամյակների արմատներ ունեցող քրիստոնյա համայնքների վիճակի վրա, որոնց գոյությունը վտանգի տակ է, ինչպես նաև` տարածաշրջանում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա:
Ցուցահանդեսում ընդգրկված են Միջին Արևելքի 9երկրներում արված լուսանկարներ, առանձին բաժին է կազմում Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը փաստող վավերագրական ֆիլմը:
Առաջին իսկ օրվանից ցուցահանդեսն առաջացրել է հասարակության տարբեր շերտերի մեծ հետաքրքրությունը. բացման օրը ներկա են եղել Սուրբ Աթ հազարամյակի մարտահրավերների առջև» ցուցահանդեսը Ռիմինիում այցելուների համար բաց է մինչև ս.թ. օգոստոսի 30-ը, որից հետո այն կշրջի այլ քաղաքներում ևս, այդ թվում` Հռոմում: Հռոմում ցուցահանդեսի բացումը նախատեսված է ս.թ. սեպտեմբերի 18-ին:
Օգոստոսի 26-ին Սուրբ Աթոռի Տնտեսական հարցերով քարտուղարության պրեֆեկտ կարդինալ Ջորջ Պելլը` Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի ուղեկցությամբ, այցելել է ցուցահանդես:
Նմանատիպ նյութեր
4300 դիտում
09:00 07-08-2018
Ինչու՞ Հայաստանը չի կարող հավակնել Հազարամյակի մարտահրավերների ֆինանսավորմանը. «Ամերիկայի ձայն»
1304 դիտում
22:58 24-07-2019
Բացվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը
Այս բաժնից
469 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
442 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
1006 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է