211652_close_icon
views-count4303 դիտում article-date 09:00 07-08-2018

Ինչու՞ Հայաստանը չի կարող հավակնել Հազարամյակի մարտահրավերների ֆինանսավորմանը. «Ամերիկայի ձայն»

Հայաստանն այժմ չի կարող հավակնել ամերիկյան Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի դրամաշնորհների, քանի որ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի համաձայն Հայաստանը դարձել է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր: Այս մասին [url=https://www.amerikayidzayn.com/a/4516135.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին տեղեկացրել են Կորպորացիայում, ավելացնելով, որ Հազարամյակի մարտահրավերները կարող է աջակցություն տրամադրել մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամտի միայն «ցածր» և «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրներին: Հիշեցնենք, ԱՄՆ-ի Հազարամյակի մարտահրավերնետ կորպորացիան մինչև 2008 թվականը Հայաստանում տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող ծրագրեր է իրականացրել, սեփական միջոցներով Հայաստանի գյուղական շրջաններում կառուցելով ճանապարհներ և ջրհորներ։ Կորպորացիան որոշել էր դադարեցնել Հայաստանին տրամադրվող օգնությունը 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո՝ պարզաբանելով, որ օգնությունը նախատեսված է ժողովրդավարության ճանապարհն ընդունած երկրների համար: Ի պատասխան, 2008 թվականի մարտի 20-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ «Հայաստանն ի վիճակի է ինքնուրույն իրականացնել նախատեսված ծրագրերը»: «Մենք այլընտրանքային ֆինանսական միջոցներ կգտնենք», - հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանի նախագահության բոլոր տասը տարիներին փորձեր էին արվում վերսկսել Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի օգնության ծրագրերը Հայաստանում, սակայն, այդ տարիներին Հայաստանը չէր համապատասխանում Կորպորացիայի պահանջներին՝ բարձր կոռուպցիայի և ժողովրդավարության անբավարար վիճակի պատճառով: «Թավշյա հեղափոխությունից» հետո ԱՄՆ-ի Կոնգրեսի և Ամերիկայի հայ համայնքի մի շարք անդամներ դիմել էին Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիային՝ կոչ անելով վերականգնել Հայաստանին տրամադրվող օգնությունը: Կորպորացիայի կանոնադրության համաձայն, ֆինանսական օգնություն կարող են ստանալ միայն Համաշխարհային բանկի չափանիշներով մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամտի «ցածր» կամ «ցածր-միջին» ցուցակում գտնվող երկրները: Մեկ շնչի հաշվով 5-ից քիչ համախառն ազգային եկամուտ ունեցող երկրները գտնվում են «ցածր» եկամուտ ունեցողների ցուցակում: Մեկ շնչի հաշվով 6-,895 համախառն ազգային եկամուտ ունեցող երկրները գտնվում են «ցածր-միջին» եկամուտ ունեցողների ցուցակում։ Համաշխարհային բանկի զեկույցների համաձայն, Հայաստանը նախկինում գտնվում էր «ցածր-միջին» եկամուտ ունեցողների ցուցակում, սակայն 2018-ի հուլիսի 1-ին Համաշխարհային բանկը տեղափոխեց Հայաստանը «բարձր-միջին» երկրների ցուցակ, որտեղ մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտը ,895-ից ավելի է։ «Ամերիկայի Ձայն»-ը կփորձի պարզաբանել, թե 2017-2018 թվականների որ տվյալների վրա է հիմնվել Համաշխարհային բանկը, ինչը Հայաստանը դասակարգել է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր, մինչդեռ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան գտնվում են «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրների ցանկում: Ի դեպ, հարևան Վրաստանը կարող է ստանալ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի աջակցությունը, քանի որ գտնվում է Հայաստանից ցածր՝ «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրների շարքում: Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայում «Ամերիկայի Ձայն»-ին տեղեկացրել են, որ քանի որ Համաշխարհային բանկը Հայաստանը դասակարգել է որպես «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր, Կորպորացիան իրավունք չունի Հայաստանը որպես օգնություն ստանալու թեկնածու դիտարկել: «Նախորդ տարի Հայաստանը «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկիր էր, սակայն, այս փոփոխության արդյունքում Հայաստանը չի կարող հավակնել Կորպորացիայի օգնությանը: Այն նախատեսված է միայն «ցածր» և «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրների համար: Եթե ապագայում Հայաստանը վերադասակարգվի և կրկին համարվի «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկիր, Կորպորացիայի տնօրենների խորհուրդը կարող է որոշել վերսկսել ծրագրերը Հայաստանում»,- հայտնել են «Ամերիկայի Ձայն»-ին:

Նմանատիպ նյութեր