«Սարգիս Կարոլինա»-ն հերթական անգամ տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է, որ «Սարգիս Կարոլինա» ընկերությունը, որը պատկանում է Շրի Լանկայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության պատվո հյուպատոս նշանակված Սարգիս Թարվերդյանին, հերթական անգամ տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից։
Թերթը պարզել է, որ ընկերության լիազոր ներկայացուցիչ Հայկ Եղիազարյանը հերթական անգամ Հայաստան է ներմուծել 3554.25 կգ քաշով ալկոհոլային խմիչք և սահմանված ժամանակում այդպես էլ հայտարարագիր չի ներկայացրել մաքսային մարմին։ Սակայն այդ հսկայական քաշով խմիչքի համար նա տուգանվել է ընդամենը 50.000 դրամի չափով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: