1811 դիտում
20:24 27-08-2014
Ազատ ոճի ըմբիշները երկու բրոնզե մեդալ նվաճեցին
Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում այսօր` օգոստոսի 27-ին, ազատ ոճի ըմբիշները նվաճեցին երկու բրոնզե մեդալ:
54 կգ քաշային կարգում Վաղինակ Մաթևոսյանը (անձնական մարզիչ՝ Արտուշա Մինասյան, Գյումրու քաղաքապետարանի «Ազատ ոճի ըմբշամարտի մարզադպրոց» ՀՈԱԿ) խմբային փուլում տոնեց 3 հաղթանակ և ունեցավ 1 պարտություն: Բրոնզե մեդալի համար պայքարում մեր ըմբիշը միավորների բացահայտ առավելությամբ հաղթեց յեմենցի մարզիկին և նվաճեց բրոնզե մեդալ:
76 կգ քաշային կարգում Սարգիս Հովսեփյանը (անձնական մարզիչ՝ Ավետիք Վարդանյան, «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց (Երևան), «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ի սովորող) խմբային փուլում տոնեց 2 հաղթանակ և ունեցավ 1 պարտություն: Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը միավորների բացահայտ առավելությամբ հաղթեց կոլումբիացի մարզիկին և նվաճեց բրոնզե մեդալ:
Նանջինգում ընթացող օլիմպիական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքական թիմի մարզիչն է Արշակ Հայրապետյանը:
Այսպիսով` այս օլիմպիական խաղերում 9 մրցաձևերը ներկայացնող Հայաստանի հավաքականի 14 մասնակիցներից 7-ը՝ 5 մրցաձևերում նվաճել է 7 մեդալ՝ 2 ոսկե մեդալ (ծանրամարտ), 2 արծաթե մեդալ (գնդակային հրաձգություն և հունա-հռոմեական ըմբշամարտ) և 3 բրոնզե մեդալ (1 բռնցքամարտ և 2 ազատ ոճի ըմբշամարտ):
Հիշեցնենք, որ մեր պատանի օլիմպիականները հայրենիք են վերադառնալու 2014 թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 14.00-ին: Նրանց դիմավորելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի տրամադրած ավտոբուսները Հանրապետության Հրապարակից շարժվելու են ժամը 13:00-ից
Նմանատիպ նյութեր
2221 դիտում
12:17 07-08-2014
Հայ ըմբիշները 3 մեդալ նվաճեցին հունահռոմեկան ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում
1428 դիտում
22:35 21-07-2016
Եվրոպայի առաջնությունում պատանի ըմբիշները նվաճեցին ևս մեկ ոսկե և երկու արծաթե մեդալ
1996 դիտում
13:47 30-10-2023
Հունահռոմեական ոճի ըմբիշները Աշխարհի առաջնությունում 1 բրոնզե մեդալ են նվաճել. ArmSport.am
Այս բաժնից
1723 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1417 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1225 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին