211652_close_icon
views-count29817 դիտում article-date 11:48 29-08-2014

Երևանում ավտովթարի հետևանքով կոտրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել ՊՆ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի եղբորորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08;30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք 5-րդ զանգվածի բնակիչ, 21-ամյա Բախշիկ Բաղմանյանը, վարելով Վազ 2121 մակնիշի 777 NM 71 համարանիշի ավտոմեքենան, Դավիթ Բեկի թիվ 138 հասցեի դիմաց բախվել է Երևանի բնակիչ, 54-ամյա Պետրոս Աբգարյանի վարած ԶԻԼ մակնիշի 19 OՏ 847 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 2121-ի վարորդ Բ. Բաղմանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչութան ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Բ. Բաղմանյանը ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի եղբոր որդին է, ով սովորում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, իսկ ԶԻԼ մակնիշի բեռնատարը հաշվառված է «Նոր Նորք Կանաճապատոմ ՓԲԸ-ի հաշվեկշռում: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Բ. Բաղմանյանը կոտրվածքներ է ստացել: Նախնական տվյալներով Վազ 2121 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.000.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր 67.000-100.000 դրամ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր