77799 դիտում
11:52 09-02-2021
Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի եղբորը ՍՊԸ-ի տնօրենը մեղադրում է «Վենեցիա» ռեստորանի տարածքում իրենից խոշոր չափի շորթում կատարելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով, հետագա նյութեր նախապատրաստելու ցուցումով, ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է ուղարկվել Սեյրան Խալաթյանի դիմումը, ով հայտնել է, որ իր գործընկեր Բորիս Բաղմանյանը, իր ազգականների և ընկերների հետ, Երևանում գործող «Վենեցիա» ռեստորանային համալիրի տարածքում, իր նկատմամբ բռնություն է գործադրել, ապա տիրացել իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքին և ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս․Խալաթյանը «Սեյրան Խալաթյան» ՍՊԸ –ի տնօրենն է, իսկ Բ․Բաղմանյանը ՀՀ Պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի եղբայրն է։
Ըստ Ս․Խալաթյանի՝ իրեն պատճառվել է մոտ 37 մլն դրամի վնաս։
Դիմումի առթիվ՝ ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ պետք է պարզվի նաև, արդյոք, Ս․Խալաթյանի հայտնածը համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+