211652_close_icon
views-count1944 դիտում article-date 15:34 29-08-2014

17-ամյա աղջիկը ընկերոջից վրեժխնդիր լինելու համար նրան մեղադրել է իրեն Ճարտարագիտական քոլեջի մոտից առևանգելու մեջ

17-ամյա Անահիտ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը ակնհայտ չի համապատասխանում իրականությանը: Վերջինս ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Գևորգ Սարգսյանը Երևանի Մանանդյան 32 հասցեում գտնվող Ճարտարագիտական քոլեջի մոտից իր կամքին հակառակ առևանգել է իրեն և տարել Թալինի շրջանի գյուղ Արտենի՝ այդ կերպ Գևորգ Սարգսյանին մեղադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով` անչափահասին առևանգելու` ծանր հանցագործության մեջ և դրանով իսկ կատարելով սուտ մատնություն: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական քննության օրը նշանակվել է սեպտեմբերի 16-ին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր