3339 դիտում
14:52 15-04-2016
16-ամյա երեւանաբնակ աղջնակը ծանոթից վրեժխնդիր լինելու համար նրան մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ
Ա. Բ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով 16 տարին լրացած անձ, նախազգուշացված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով սահմանված սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության, մասին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում տվել է հանցագործության մասին հաղորդում` հայտնելով Կարեն Մանուկյանի կողմից իրեն բռնաբարելու փաստի մասին, այսինքն` հայտնել է այնպիսի հանցագործության մասին, որն ընդհանրապես չի կատարվել, գիտակցել է, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է և այդ կերպ Կարեն Մանուկյանին մեղադրել է ծանր հանցագործությունների թվին դասվող` ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ:
Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը:
Այսինքն՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
4820 դիտում
19:44 08-04-2014
18-ամյա աղջնակը ծանոթին մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ
2933 դիտում
17:14 09-12-2015
25-ամjա Շուշանը սիրեկանին կասկածելով իրեն դավաճանելու մեջ՝ խանդի հողի վրա նրան մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ
1941 դիտում
15:34 29-08-2014
17-ամյա աղջիկը ընկերոջից վրեժխնդիր լինելու համար նրան մեղադրել է իրեն Ճարտարագիտական քոլեջի մոտից առևանգելու մեջ
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»