6598 դիտում
16:14 29-08-2014
Ադրբեջանում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է 3-րդ երկիր
2013 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Ադրբեջանից օգոստոսի 26-ին տեղափոխել են 3-րդ երկիր: Տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության պաշտպանության բաժնի պատվիրակ Վալերի Յառմակը:
Միաժամանակ ավելացրեց, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչները մինչեւ Հակոբին 3-րդ երկիր փոխանցելը հանդիպել են նրան: Վ.Յառմակը, սակայն, չնշեց, թե կոնկրետ որ երկիր են տեղափոխել Հակոբին: Հարազատները եւս մինչ այս պահը Հակոբի հետ կապ չեն հաստատել:
Հիշեցնենք, որ Հակոբն ունի տեսողական խնդիրներ եւ գերի էր ընկել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում չկողմնորոշվելու հետևանքով:
Նմանատիպ նյութեր
5330 դիտում
11:09 05-04-2014
Ադրբեջանում գերի ընկած Արսենը, ում մասին դեռ տեղեկություններ չկան, մինչև գերի ընկնելը պատրաստվում էր ամուսնանալ
14934 դիտում
16:53 04-09-2014
Հակոբ Ինջիղուլյանը պատմել է, թե ինչի հետևանքով է գերի ընկել
2241 դիտում
16:44 04-11-2014
Նախկին գերի Հակոբ Ինջիղուլյանը մոտ 1 ամսից կշարունակի զինծառայությունը
Այս բաժնից
853 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին