14991 դիտում
16:53 04-09-2014
Հակոբ Ինջիղուլյանը պատմել է, թե ինչի հետևանքով է գերի ընկել
2013 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին, ում Ադրբեջանից օգոստոսի 26-ին տեղափոխել են 3-րդ երկիր, դեռ չի տեղափոխվել այն վայրը, որտեղ վերջնական պետք է հանգրվանի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբի եղբայը` Հարություն Ինջիղուլյանը:
Հարություն Ինջիղուլյանը նշեց, որ Հակոբը դեռ գտնվում է փախստականների համակենտրոնացման ճամբարում, սակայն հարազատների հետ հեռախոսազրույցներ է ունենում եւ նույնիսկ խոսել է սահմանը հատելու մասին: Նա պատմեց, որ Հակոբը պատմել է, որ պատահականության` մոլորվելու հետևանքով է ինքը սահմանը հատել եւ գերի ընկել, բայց այլ մանրամասներ չներկայացրեց: Միաժամանակ նշեց, որ դեռ վաղ է մտածել այն մասին, թե նա Հայաստան կվերադառնա, թե ոչ:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 26-ին Հակոբին տեղափոխել են երրորդ երկիր: Տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության պաշտպանության բաժնի պատվիրակ Վալերի Յառմակը: Միաժամանակ ավելացրել, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչները մինչեւ Հակոբին 3-րդ երկիր փոխանցելը հանդիպել են նրան: Վ. Յառմակը, սակայն, չէր նշել, թե կոնկրետ որ երկիր են տեղափոխել Հակոբին: Հակոբն ունի տեսողական խնդիրներ եւ գերի էր ընկել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում չկողմնորոշվելու հետևանքով:
Նմանատիպ նյութեր
6652 դիտում
16:14 29-08-2014
Ադրբեջանում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է 3-րդ երկիր
2325 դիտում
16:44 04-11-2014
Նախկին գերի Հակոբ Ինջիղուլյանը մոտ 1 ամսից կշարունակի զինծառայությունը
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»