211652_close_icon
views-count3100 դիտում article-date 10:17 30-08-2014

Օլիգարխ Բաղդասարովը վերջին շրջանում մեկը մյուսի հետևից կորուստներ է կրում. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է, որ հանրահայտ գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա լիմիթեդ» և «Միկա քոնսթրաքշն» ընկերությունները գտնվում են անմխիթար վիճակում։ «Երեկ մեր այցի ժամանակ ընկերությունում աշխատողներ գրեթե չկային։ Ընկերության բազմաթիվ հեռախոսներին պատասխանող չկա։ Օլիգարխ Բաղդասարովը վերջին շրջանում մեկը մեկի հետևից կորուստներ է կրում։ Սկզբում սնանկացավ նրան պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը, 2 օր առաջ էլ նրան պատկանող «Միկա» մարազահամալիրը հանձնվեց ֆինանսների նախարարությանը»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում. «Երեկ այցելեցինք «Միկա լիմիթեդ»՝ տեսնելու, թե ինչ է կատարվում։ Ընկերությունը գտնվում է Նալբանդյան փողոցում՝ բարձրահարկ էլիտար բնակելի շենքի առաջին հարկում։ Մուտք գործելուն պես ոտից գլուխ սև հագած երկու երիտասարդ մեզ զգուշացրին, թե սխալ ենք եկել։ Հարցին, թե տնօրենը տեղում է, նրանք չպատասխանեցին՝ խորհուրդ տալով հեռանալ։ Երիտասարդները, որոնցից մեկի անունը Նվեր էր ու խոսում էր Ղարաբաղի բարբառով, մեր հարցին, թե ինչով են զբաղվում «Միկա լիմիթեդում», պատասխանեց. «Նստելով»։ Եվ, իսկապես, մինչև մեր մուտք գործելը երիտասարդները նստած էին։ Նրանք ոչ մի հարցի չէին պատասխանում՝ նշելով, որ իրավասու չեն որևէ բանի պատասխանելու։ Բացի երիտասարդներից գրասենյակում կային ևս 3-4 հոգի, որոնցից մեկը հավաքարարն էր։ Երիտասարդները ոչ մի հարցի չպատասխանեցին՝ ասելով միայն, որ «Միկա լիմիթեդը» իրենց համար տուն է ու չի կարելի ուրիշի տուն գալ, մտնել ու հարցեր տալ։ Բայց ասացին, որ Միխայիլ Բաղդասարովը Հայաստանում չէ»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր