7909 դիտում
13:57 12-06-2014
Առեղծված՝ Մասիսի հիվանդանոցում. մեկը մյուսի հետևից մանկան նեխած պտուղ է հայտնաբերվում. բժիշկները հարցաքննվել են
Մասիսի բժշկական կենտրոնում կազմավորման փուլում գտնվող մանկան նեխած 2-րդ պտուղն է հայտնաբերվել: Այս տեղեկությունը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Ենգիբարյանը:
Նրա փոխանցմամբ՝ դրանք հիվանդանոցի ներսից չեն այդտեղ բերվել: «Մենք հայտնել ենք ոստիկանությանը: Հիվանդանոցի տարածքում բժշկական թափոնների վնասազերծման տեղ կա եւ այդ տարածքում են մահացած պտուղները հայտնաբերվում: Դա մեր բուժանձնակազմի հետ կապ չունի, չնայած բուժանձնակազմը փաստի առթիվ հարցաքննվել է: Կարծում եմ՝ առաջիկայում ամեն ինչ կբացահայտվի»,- ասաց Մ. Ենգիբարյանը եւ ավելացրեց, որ հնարավոր է, որ բժշկական թափոնների վնասազերծման խախտում է եղել, այլ ոչ կրիմինալ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մասիսի բժշկական կենտրոնում կազմավորման փուլում գտնվող մանկան նեխած պտուղ է հայտնաբերվել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Ենգիբարյանը: «Ներկա պահին փաստի առթիվ քննություն է կատարվում: Որպես տնօրեն՝ այս պահին միայն կարող եմ ասել, որ այդ հարցը մեր անձնակազմի և բուժհաստատության հետ կապ չունի»,- նշել էր նա: Հարցին, թե ինչ սեռի և քանի ամսական պտուղ է եղել, ասել էր. «Դժվար է ասել, քանի որ արդեն նեխած էր»: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նմանատիպ նյութեր
2348 դիտում
16:38 10-06-2014
Մասիսի բժշկական կենտրոնում հայտնաբերվել է մանկան նեխած պտուղ
6546 դիտում
16:18 17-06-2014
Նեխած մանկան պտուղների հայտնաբերումից հետո աշխատանքից ազատված հիվանդանոցի տնօրենը՝ իր ազատման մասին
3103 դիտում
10:17 30-08-2014
Օլիգարխ Բաղդասարովը վերջին շրջանում մեկը մյուսի հետևից կորուստներ է կրում. «ՀԺ»
Այս բաժնից
772 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»