ՆԱՏՕ-ի անդամ երկրները կստեղծեն արագ արձագանքման ուժեր
Financial Times-ի հաղորդմամբ` Ուելսում սեպտեմբերի 4-5 կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Մեծ Բրիտանիան տան տիրոջ իրավունքով կհայտարարի արագ արձագանքման էկսպեդիցիոն ուժերի ստեղծման մասին, որոնցում ընդգրկվելու է 10 հազար մարդ:
Ակնկալվում է, որ դրանց ստեղծման գործընթացին կմասնակցեն ՆԱՏՕ անդամ յոթ երկրներ: ՆԱՏՕ-ի այս նախաձեռնությունը հանդիսանում է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի պատասխանը:
Պարբերականի տվյալներով` Մեծ Բրիտանիայի հետ մեկտեղ այդ յոթ երկրներն են` Դանիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Նորվեգիան և Նիդերլանդները: Նշվում է, որ դրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև Կանադան:
Արագ արձագանքման ուժերի մեջ ներառվելու են ռազմաօդային, ռազմածովային ուժերի և ցամաքային զորքերի զտորաբաժանումները: Դրանք կանոնավորապես կմասնակցեն Եվրոպայում և այլ վայրերում կայանալիք զորավարժություններին: