211652_close_icon
views-count1031 դիտում article-date 14:03 05-09-2014

ՆԱՏՕ-ի անդամ 7 երկիր ստորագրել է արագ արձագանքման միացյալ ուժեր ստեղծելու մասին համաձայնագիրը

Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Նորվեգիան ու Նիդերլանդները ստորագրել են արագ արձագանքման միացյալ ուժեր (Joint Expeditionary Force) ստեղծելու մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС լրատվականը՝ հղում կատարելով Էստոնիայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը: Էստոնիայի պաշտպանության նախարար Սվեն Միքսերը հայտարարել է, որ արագ արձագանքման միացյալ ուժերն Էստոնիային հնարավորություն են տալիս շարունակելու Մեծ Բրիտանիայի ու մյուս դաշնակիցների հետ սերտ համագործակցությունը: Նա ընդգծել է, որ այդպիսի զորքի ստեղծումը կոնկրետ քայլ է՝ ուղղված իրադարձություններին արձագանքելու հարցում ՆԱՏՕ-ի հնարավորությունների ընդլայնմանը: Նոր զորամիավորումը Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ ստեղծվելու է առաջիկա տարիների ընթացքում և բաղկացած է լինելու ՆԱՏՕ-ի անդամ այդ 7 երկրների ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի զինծառայողներից:

Նմանատիպ նյութեր