ԱՄՆ-ի օդային ուժերը հրթիռակոծել են «Իսլամական պետության» դիրքերը
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հրթիռակոծության են ենթարկել Իրաքի հյուսիսում գտնվող Ամերլի քաղաքում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Պենտագոնին:
Ըստ տեղեկությունների՝ միևնույն ժամանակ քաղաքի բնակչությանն օգնելու նպատակով ինքնաթիռներից հումանիտար բեռներ են նետվել ցած:
Նշենբք, որ երեկ Իրաքի բանակը շիա աշխարհազորայինների և իրաքյան քրդեր ինքնապաշտպանական ուժերի հետ միասին գրոհ է սկսել իսլամիստների վրա և փորձել շուրջ 2 ամիս դարանակալված քաղաքն ազատագրել: Գրոհն իրականացվում է 2 ուղղություններով՝ հյուսիսից և հարավից, որին աջակցում են ամերիկյան ռազմաօդային ուժերը: