211652_close_icon
views-count1561 դիտում article-date 14:37 31-08-2014

Արևմտյան մի քանի պետություններ կոչ են անում չեղյալ հայտարարել ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնարար ակտը

Հյուսիսատլանտյան Դաշինքի մի քանի պետություններ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների հետ կապված հանդես են եկել ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնարար ակտը չեղյալ հայտարարելու կոչով: Պայմանագիրը սահմանափակում է զինվորների քանակը, որոնք ՆԱՏՕ-ն իրավունք ունի տեղակայել նախկին արևելյան բլոկի երկրների տարածքում: Ինչպես գրում է գերմանական Spiegel պարբերականը, առաջարկին հավանություն են տվել Լեհաստանը, բալթյան երկրները և Կանադան: Գերմանիան դեմ է հանդես եկել այդ առաջարկին: Միևնույն ժամանակ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնը նշում է, որ «Ռուսաստանի նոր ագրեսիաների հետ կապված՝ հարց է առաջանում՝ հնարավո՞ր է Պուտինից բանակցությունների միջոցով դեռ որևէ բանի հասնել»:

Նմանատիպ նյութեր