211652_close_icon
views-count1015 դիտում article-date 16:58 05-09-2014

ՆԱՏՕ-ի Հիմնարար ակտը ուժի մեջ է մնում. Ռասմուսեն

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ի 1997թ. Հիմնարար ակտը մնում է ուժի մեջ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը: Վերջինս դա ասել է ՆԱՏՕ-ի՝ Ուելսում կայացած բարձր մակարդակով առաջին նստաշրջանի արդյունքներն ամփոփելով: «Մենք ոչ մի որոշում չընդունեցինք, որը կշեղվեր Հիմնարար ակտից: Մենք շարունակում ենք այն կատարել»,- նշել է Ռասմուսենը և հավելել, որ ՌԴ-ն լրջորեն խախտում է դրա սկզբունքները: Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն ընդունել է դաշինքի մարտունակության բարձրացման գործողությունների պլանը:

Նմանատիպ նյութեր