Աշխարհի չեմպիոն դառնալու համար Արոնյանին մարդկային ագրեսիվությո՞ւնը չի հերիքում
«ՀԺ»-ն գրում է, որ չնայած FIDE-ի երեկ հրապարակած պրոֆեսիոնալ շախմատիստների դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը շարունակում է պահպանել երկրորդ տեղը, մասնագետների կանխատեսմամբ, մեծ է հավանականությունը, որ հոկտեմբերի 1-ի ռեյտինգում Արոնյանն արդեն կլինի երրորդը:
«Հայ շախմատիստը համաշխարհային դասակարգման աղյուսակի երկրորդ հորիզոնականում է 2012-ի հունվարից, բայց 2013 թվականի ընթացքում երկու անգամ հունվար-մարտին և հոկտեմբերին զիջել է դիրքերը: 2010 թվականի նոյեմբերին Արոնյանը հաղթահարեց 2800 վարկանիշային շեմը, որը մինչ նա և ըստ էության նաև նրանից հետո հաղթահարել էին միայն այնպիսի շախմատիստներ, ովքեր հռչակվել էին աշխարհի չեմպիոն»,- գրում է թերթը և հավելում.
«Երկար տարիներ, ահա, Արոնյանը շախմատի չեմպիոնի իրական հավակնորդ է, բայց ամեն անգամ նա չի կարողանում նվաճել այդ կոչումը: Շատ մասնագետներ, ովքեր Արոնյանին համարում են շախմատային վիրտուոզ, կարծում են, որ աշխարհի չեմպիոն դառնալու համար նրան չի հերիքում ոչ թե շախմատային, այլ մարդկային ագրեսիվությունը: Շատերը կարծում են, որ աշխարհի չեմպիոն դառնալու համար Արոնյանը չափազանց փափուկ անձնավորություն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։