2523 դիտում
09:31 20-06-2017
Նալբանդյանն այցելել է Կատար, հաշվի առնելով արցախյան հիմնախնդրի առկայությո՞ւնը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տիրույթներում Կատարի հետ հարաբերությունների զարգացումը և խորացումը, անկախ տվյալ պահին ստեղծված իրավիճակային զանազան դրսևորումներից՝ բխում է մեր երկրի շահերից։ Եվ միայն խրախուսելի ու գովելի պետք է համարել նման այցի իրականացումը Դոհա»,- «168 ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Կատար կատարած այցին՝ նման տեսակետ է հայտնել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Քաղաքական առումով ցանկացած մահմեդական երկրի հետ Հայաստանի հարաբերությունների որակական նոր մակարդակի բարձրացումը, անշուշտ, նպաստավոր է մեզ համար՝ հաշվի առնելով արցախյան հիմնախնդրի առկայությունը։ Հիմնախնդիր, որն ադրբեջանական կողմը հաճախ փորձում է ներկայացնել՝ որպես կրոնական բնույթ ունեցող հակամարտություն, նաև մեզ վրա փորձելով ճնշում բանեցնել տարբեր իսլամական կառույցների միջոցով»,- ասել է նա։
Ի դեպ, երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Նալբանդյանի այցը նախապես պլանավորված չի եղել, սակայն ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «168 ժամ»-ի հետ զրույցում հերքել է այդ լուրերը՝ ասելով. «Բոլոր այցերն էլ ծրագրավորվում են, ժամկետները՝ համաձայնեցվում»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3268 դիտում
10:34 07-05-2016
«Դվին» համալիրը դժվար թե տեսանելի ապագայում վերակառուցվի՝ հաշվի առնելով օֆշորային տխուր փորձը. «168 ժամ»
1857 դիտում
16:20 09-09-2015
Անգլիացի ֆուտբոլիստին կոկաինի համար չեն որակազրկել՝ հաշվի առնելով նրա երեխայի մահը
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»