211652_close_icon
views-count1638 դիտում article-date 16:47 02-09-2014

Իրանը հաջողությամբ փորձարկել է նոր՝ Bavar-373 տիպի հակահրթիռային համալիրը

Իրանն այսօր փորձարկել է ռուսական C-300 հակահրթիռային համալիրի այլընտրանքային տարբերակի՝ Bavar-373 տեսակի ՀՀՊ համալիրի փորձարկման մասին: Այս մասին հաղորդել է իրանական PressTV հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի բրիգադիր-գեներալ Ֆարզադ Էսմայիլին: Նոր համալիրը գերազանցում է ինչպես C-300-ին, այնպես էլ նրա նմանակներին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Bavar-373-ը պատրաստ կլինի փորձարկման 2015 թվականի մարտին: Դեռևս ոչինչ չի հաղորդվում համալիրի տեխնիկական առանձնահատկություների մասին: Ինչ վերաբերում է C-300-ին, ապա այս համալիրն ունակ է թիրախին հարվածել մինչև 300 կմ հեռավորության վրա: Ոչ հաստատված տեղեկությունների համաձայն՝ Իրանը ներկա պահին կարող է ունենալ մի քանի C-300 համալիր, որի հիմքի վրա էլ մշակվել և ստեղծվել է Bavar-373-ը: Այս տարվա օգոստոսի վերջին Իրանը փորձարկեց ևս մեկ՝ Talaash3 զենիթահրթիռային համալիրը, որի գործարկման շառավիզը կազմում է 200 կմ: Այն հանրությանը կներկայացվի սեպտեմբերի վերջին:

Նմանատիպ նյութեր