211652_close_icon
views-count3492 դիտում article-date 11:26 20-09-2016

Փհենյանը նոր հրթիռային շարժիչ է հաջողությամբ փորձարկել

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են բարձր հզորություն ունեցող նոր հրթիռային շարժիչի հաջող փորձարկման մասին, հաղորդում է BBC-ն։ Այն նախատեսված է արբանյակներ արձակելու համար։ Փորձարկմանը հետևել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը՝ միաժամանակ հրահանգելով սեղմ ժամկետներում իրականացնել արբանյակի արձակում։ Հյուսիսկորեացի ինժեներների մշակած շարժիչն ունակ է ուղեծիր դուրս բերել տիեզերական ապարատ, որը կկարողանա հետևել Երկիր մոլորակը «համաշխարհային մակարդակով»։ Այդ երկրի իշխանությունները պնդում են, որ փորձարկումները բացառապես խաղաղ նպատակներ են հետապնդում, սակայն միջազգային հանրությունը, մասնավորապես, ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան, հակառակն են մտածում՝ հայտարարելով, խոսքը գնում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ստեղծելու փորձի մասին։

Նմանատիպ նյութեր