211652_close_icon
views-count1932 դիտում article-date 12:56 03-09-2014

Պայթյուն մի փոքր կայծից. Ովքե՞ր պետք է նստած լինեին մեղադրյալի աթոռին. տեսանյութ

Պետրոսյանները «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից պահանջում են 30 միլիոն դրամ փոխհատուցում: Ննջասենյակում ծխելու սովորությունը գլխիվայր փոխեց Արտակ Պետրոսյանի կյանքն ու կենցաղը: Անցած տարվա մայիսին կրակահանի մեկ կայծը ոչ միայն զրկեց ամբողջ ընտանիքը սեփական տանիքից, այլեւ փոխեց երիտասարդ շինարարի կյանքն ու կենցաղը: Պայթյունից անմիջապես հետո Պետրոսյանների բնակարանում ոչ ոք չհասցրեց հասկանալ ինչ կատարվեց, ինչու փլուզվեցին բնակարանի պատերն ու ինչպես հղի հարսը հայտնվեց փլատակներում: Առաջին մի քանի րոպեների ընթացքում Արտակը նույնիսկ չէր հասկացել, որ մաշկի մակերեսի 55 տոկոսն այրվել է: Փորձաքննությունը ցույց տվեց, որ պայթյունը տեղի է ունեցել փողոցով անցնող գետնի տակ թաղված մետաղապլաստե խողովակից: Երկար ժամանակ այդ հատվածից բնակիչները գազի հոտ են զգացել, նույնիսկ երկու անգամ գազի մասնագետ են հրավիրել, որոնք եկել, ստուգել են ու ոչինչ չգտնելով` հեռացել: 2008 թվականի աշնանը հանձնաժողովը գազի խողովակի շինարարությունը գնահատել է լավ, բայց պայթյունից հետո փորձաքննությունը ցույց է տվել, որ շինարարությունը կատարվել է խախտումներով: Պայթյունից հետո փորձաքննությունը տեւեց գրեթե 4 ամիս: Քրեական գործ հարուցվեց միայն այն բանից հետո, երբ Պետրոսյանները բողոքեցին ոստիկանության քննչականի պետին, բայց մեղադրյալի աթոռին հայտնվեցին ոչ թե անվտանգության թերթիկը հաստատողները, ինչպես ենթադրում էին Պետրոսյանները, այլ փականագործները: Առաջին դատական նիստը տեղի է ունեցել հուլիսի 21-ին, որը փաստաբանի բացակայության պատճառով հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի երկուսը: Այս ընթացքում փոխվել է մեղադրող դատախազը, նոր դատախազը գործին չի հասցրել ծանոթանալ: Պետրոսյանների ընտանիքն ու փաստաբանը պնդում են, որ նախաքննությունը անցկացվել է թերություններով եւ դատական նիստերի հետաձգումները միտումնավոր են: Նրանք «Գազպրոմ Արմենիա»-ից պահանջում են 30 միլիոն դրամ փոխհատուցում, որով կկարողանան վերակառուցել բնակարանը: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33121]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր