4713 դիտում
14:11 20-06-2017
Պաուլու Բարբոզա. Ամեն ինչ գնում է նրան, որ Ռոնալդուն կհայտնվի մեղադրյալի աթոռին
Պորտուգալացի գործակալ Պաուլու Բարբոզան անդրադարձել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խնդիրներին: Հիշեցնենք, որ Իսպանիայի դատախազությունը Ռոնալդուին մեղադրանք է ներկայացրել՝ 14,7 մլն եվրո հարկ չվճարելու համար:
«Խնդիրն այդ 15 մլն եվրոն չէ: Խնդիրը հպարտությունն է, հեղինակությունը, համբավը: Ռոնալդուն հնարավորություն ուներ հարցն այնպես լուծել, ինչպես դա արել են Մոուրինյոն, Մասկերոնան, Կարվալյուն, որոնք պարզապես հարկային մարմինների պահանջով վճարեցին հարկերը: Այժմ նա մեծ խնդիր ունի, թե ինչպես հարթի պրոբլեմը:
Կարծում եմ, նրան առաջարկել են վճարել այդ 15 միլիոնը և հանգիստ քնել: Այժմ նույնիսկ Իսպանիայի հարկային գերատեսչությունն է անհարմար վիճակում. պետք է հրապարակավ անցկացնել քննությունը: Եվ «Ռեալը» չի կարող միջամտել, քանի որ Կրիշտիանուն հարկերը չի վճարել՝ հեղինակային իրավունքների իրացումից եկամուտ ստանալով: Իրավիճակը ավելի է ծանրացնում խաղացողի շրջապատը, որը խոսում է այլ ակումբ տեղափոխվելու մասին:
Դա խելամիտ չէ, քանի որ Ռոնալդուն առանց «Ռեալի»՝ դա բոլորովին այլ իրավիճակ է ֆուտբոլիստի կարիերայում:
Այս դեպքում նրա համար միակ ճանապարհը՝ ցավոք սրտի, մեղադրյալի աթոռն է: Ամեն ինչ դրան է գնում:
Նմանատիպ նյութեր
1929 դիտում
12:56 03-09-2014
Պայթյուն մի փոքր կայծից. Ովքե՞ր պետք է նստած լինեին մեղադրյալի աթոռին. տեսանյութ
4442 դիտում
10:23 22-10-2019
2000 դոլար՝ պաշտոնի դիմաց․ Պն պաշտոնյան հայտնվել է մեղադրյալի աթոռին․ «Ժողովուրդ»
1012 դիտում
16:39 04-05-2023
Զելենսկին պատմել է՝ երբ աշխարհը կկարողանա տեսնել Պուտինին Հաագայում մեղադրյալի աթոռին
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում