1303 դիտում
12:05 03-09-2014
«Իսլամական պետության» զինյալները սպառնում են «ազատագրել» Չեչնիան ու Կովկասը
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները համացանցում տեսանյութ են հրապարակել, որում սպառնում են պատերազմ սանձազերծել Կովկասում, մասնավորապես՝ Չեչնիայում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Տեսանյութում զինյալները կանգնած են խորհրդային հին կործանիչի մոտ: Ահաբեկիչներից մեկը, դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտնին, հայտնում է Չեչնիայի և Կովկասի «ազատագրման» մտադրության և այդտեղ «իսլամական խալիֆաթ»-ի ստեղծման մասին : Բացի այդ, ահաբելիչները սպառնում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ խոստանալով հարվածներ տեղալ օդից:
Նշվում է նաև, որ 2014թ. հունիսին «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները սկսեցին հարձակվել Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա: Կարճ ժամանակում նրանց հաջողվեց գրավել խոշորագույն քաղաքներ:
Նմանատիպ նյութեր
1635 դիտում
11:39 27-10-2014
Դաժան մարտերից հետո քրդերն ազատագրել են Քոբանին «Իսլամական պետության» ահաբեկիչներից
1437 դիտում
12:00 30-08-2014
«Իսլամական պետության» զինյալները պլանավորել են ստեղծել նոր կենսաբանական զենք
956 դիտում
15:56 06-09-2014
«Իսլամական պետության» զինյալները ավելի քան 700 մարդ են առևանգել Իրաքի արևմուտքում
Այս բաժնից
3196 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը